Մերկ գեղեցկուհիներ կաթնամթերքի տարաների վրա. Սկանդալ


16:34 , 13 նոյեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Գերմանական «Մյուլեր» ընկերության կաթնամթերքի նոր տեսակը սկանդալ է բարձրացրել երկրում: Գնորդների բողոքը կապված է կաթնամթերքի փաթեթավորման տարաները, որոնց վրա կիսամերկ աղջիկներ են պատկերված:

Ամենաշատն աղմուկ բարձրացվել է շոկոլադա-կաթնային մթերքը, որի տարայի վրա երևում է սևամորթ մերկ գեղեցկուհի, ով իր մարմինը ծածկում է շոկոլադի սալիկով: Այստեղ արտադրողին մեղադրել են ոչ միայն սեքսիզմի, այլ նաև ռասիզմի մեջ:

Ինչով կավարտվի սկանդալը, ցույց կտա ժամանակը, քանի որ կողմերը դեռ չեն պատրաստվում նահանջել: