5 մեթոդ՝ ձեզ ուրիշների հետ համեմատելու սովորությանը վերջ դնելու համար


21:53 , 13 նոյեմբեր, 2015

5 մեթոդ՝ ձեզ ուրիշների հետ համեմատելու սովորությանը վերջ դնելու համարBarometer.am-ը գրում է.

Դադարեք մարդու մասին կարծիք կազմել՝ ըստ իր սոցցանցի էջի

1.Ընդհանրապես սոցցանցերը ստեղծված են, որպեսզի աղջիկները դրանց միջոցով բարձրացնեն իրենց ինքնագնահատականը և ներկայացնեն իրենց կյանքի առավել լավ կողմերը, ոչ թե թերթեն ուրիշների էջերը և համեմատվեն նրանց հետ:

2.Արեք այն, ինչ սիրում եք, ինչը ձեզ հաճույք է պատճառում

Եթե ունեք սիրելի զբաղմունք կամ հոբբի, որը ձեզ մոտ լավ է ստացվում, կենտրոնացեք դրա վրա, զբաղվեք դրանով և արդյունքների հասեք:

3.Սիրեք ինքներդ ձեզ

Ինքն իրեն սիրելը նորմալ է և անհրաժեշտ է, ուղղակի գիտակցեք՝ որքան չկրկնվող եք դուք, ինչը կօգնի այլևս չհամեմատվել ուրիշների հետ:

4.Շնորհակալ եղեք

Նույնիսկ, երբ ամբողջ աշխարհը դեմ է ձեզ, մտածեք այն հրաշալի բաների մասին, որոնց համար շնորհակալ եք, այդ կետերով ցուցակ կազմեք և ամեն անգամ կարդացեք, երբ ինչ-որ մեկի հետ համեմատվելու ցանկություն է առաջանում:

5.Հանեք դիմակները, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք

Կողմնորոշվեք ձեր ոճի հարցում, կենտրոնացեք այն բաների վրա, որոնք ձեզ երջանիկ են դարձնում և հիշեք, որ երբեք էլ չի ստացվելու գոհացնել բոլորին: