Ինչո՞ւ է ՀՀ-ն շարունակվում կոչվել «սոցիալական» պետություն


15:59 , 13 նոյեմբեր, 2015

Գործող սահմանադրության մեջ ՀՀ քաղաքացին ունի «հանգստի» (հոդված 33), «առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում» ապրելու (հոդված 33.2), «ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու դեպքում, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում» սոցիալական ապահովության (հոդված 37), «բժշկական օգնության և սպասարկում ստանալու» ԱՆՎԵՐԱՊԱՀ իրավունքներ (հոդված 38): Առաջարկող սահմանադրությամբ ՀՀ քաղաքացին զրկվում է վերոհիշյալ բոլոր ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ իրավունքներից: Դրանք դառնում են ՊԱՅՄԱՆԱԿԱՆ: Հասկանալի չէ, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ-ը շարունակվում կոչվել «սոցիալական» պետություն (տես հոդված 1-ինը):