Սեյրան Սարոյանը բացառում է, որ Հայաստանը տարածքային որևէ զիջման գնա և Ադրբեջանին տարածքներ տա


14:30 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը բացառում է, որ Հայաստանը տարածքային որևէ զիջման գնա և Ադրբեջանին տարածքներ տա:

Պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպես եք վերաբերում ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հայտարարությանը, որ չէր բացառել, որ գուցե մի օր նման տարբերակով լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ա, դե տենց բան չի ասել, շառ եք անում: Որ դուք չբզբզայիք, պատգամավորին հարյուր տարի պետք էր, որ խոսար»:

Հարցին՝ հակամարտության լուծման նման տարբերակ հնարավո՞ր է, Սեյրան Սարոյանը բացառեց. «Ոչ, չկա տենց բան: Փոխանակ առաջ էթանք, հե՞տ ենք էթում... Մեր «զադնի սկոռուստը» կոտրվել է, չի աշխատում, չկա, no»:

Սեյրան Սարոյանն ասաց, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցը փակուղում է. «Սենց հարցերը միշտ էլ երկար են տևում, սենց հարցերը վերջ չունեն… Որ ինձնով լինի սաղ էլ կվերցնենք, Բաքուն էլ, բա ոնց»:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին, Սեյրան Սարոյանն ասաց, թե իրենք հանդիպումներ են ունենում հանրության հետ, գնում մարզային հանդիպումների: Դիտարկմանը, թե աշխատանքի ժամին քարոզարշավ անցկացնելու իրավունք չունեք, Սարոյանը պատասխանեց. «Չես տեսնում, կոտորվանք ստեղ, քիչ ա մնում տեղաշոր բերենք քնինք պառլամենտ»: