14:16 , 13 նոյեմբեր, 2015Ինձ համար շատ ուրախալի է, որ սկսվեց իմ լավ ֆռենդ (մեր մեջ ասած` համարյա քիֆ) Կարեն Քոչարյան ջանի նախագիծը: Էս նախագիծը դեռ չսկսած՝ ես գրել էի նրա առավելությունների մասին ու, փաստորեն, ես ճիշտ էի:
Առաջին անգամ է Հայաստանում, որ ԱԺ պատգամավորները փողոցում նարդի ու շախմատ են խաղում ոչ թե փիառի համար, այլ էդ պահին տենց են ուզել:
Առաջին անգամ է Հայաստանում, որ ընդդիմադիրներն ու իշխանությունները ոչ թե վերևի հարթակից, իրար հերթ չտալով, ինչ-որ ստանդարտ ելույթներ են ունենում, այլ, ժողովրդի հետ նույն հարթության վրա նստած, իրանց հասկանալի լեզվով խոսում են:
Առաջին անգամ է, որ հանդիպում են ընդդիմադիրներն ու իշխանություները ու խոսալուց իրար չեն քրֆում, այլ խոսում, քննարկում են:
Անկեղծ, ինձ շատ դուր եկավ էն պահը, որ Ֆարմանյանը նստած շախմատ էր խաղում, Մելքոնյանն էլ նարդի էր խաղում՝ առանց որևէ փիառ նպատակ ունենալու:
Անկեղծ եմ ասում, ուղիղ եթերն անընդհատ միացրած ա, կայֆ ա, հետաքրքիր ա, ու բոլորը հստակ ինչ-որ գործ են անում, ամեն մեկն իրա ասելիքը լսում է, իսկ ժողովուրդն առանց քաշվելու ու անկաշկանդ քլնգում է պաշտոնյաներին ու ընդդիմադիր ակտիվիստներին, իսկ խանութի աշխատակիցը պարտքի ցուցակ ա ցույց տալիս:Ճ
Հ.Գ. Իմիջիայլոց, ես էլ եմ հրավերք ստացել մասնակցելու... մեկ էլ տեսար: