Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հարցով հանդիպումներ կունենան ՄԱԿ-ում


13:26 , 13 նոյեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով ծրագրում են հանդիպումներ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակում, և Վաշինգտոնում: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը՝ Ուորլիքը:

«Համանախագահները զեկույցով հանդես են եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգտոնում խորհրդատվություններ ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- նշել է Ուորլիքը: