15:00 , 13 նոյեմբեր, 2015Ահա 6 փաստ, որոնք ապացուցում են, որ Ձեր ուղեղը միայն Դուք չէ, որ կառավարում եք։

Աշխարհի ամենախոշոր սոցցանցը վերջերս գիտափորձ անցկացրեց մարդկանց վրա։ «Facebook»-ի անձնակազմը «EdegaRnk» կարգավորումները փոխեց այնպես, որ որոշ օգատերեր միայն դրական, մյուսները միայն բացասական գրառումներ տեսնեին իրենց պատին։ Պարզվեց, որ մյուս մարդկանց էմոցիաները, գրառումները, որոնք մենք կարդում ենք «Facebook»-ում, ուժեղ ազդեցություն են թողնում մեր տրամադրության վրա։ Հետազոտությունները ենթադրում են, որ առցանց հաղորդագրությունները սոցիալական ցանցերում նշանակալի չափով ձևավորում են էմոցիոնալ այն ֆոնը, որում ապրում են դրանց ակտիվ օգտատերերը։

Փորձառու խարդախները գիտեն, որ եթե ցանկանում ես ինչ-որ մեկին որևէ բան հավատացնել, ապա պետք է պատմություն պատմես։ Պատմություններն ավելի լավ են հիշվում, քան մի շարք փաստերի թվարկումը և ավելի ուժեղ ազդեցություն են թողնում լսողների ու ընթերցողների վրա։ Հետազոտողները գիտեն նաև, որ հենց այս նույն պատճառով գիտաֆանտաստիկան ավելի մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա, քան գիտական ամսագրերի հոդվածները։
Եվ հենց այս պատճառով է, որ չնայած բժիշկների ներկայացրած փաստերին՝ մենք հրաժարվում ենք թողնել ծխելը, որովհետև մեր պապիկը ծխում էր, և նա ապրեց 90 տարի։

1950-ականներին Ջեյմս Վիկարի անունով մեկն առաջինն էր, ով փորձարկեց ենթագիտակցական հաղորդագրության ազդեցությունը՝ «Խմիր Կոկո-կոլա» հաղորդագրությունը ֆիլմերի ցուցադրության ժամանակ մի քանի կինոթատրոններում կինոէկրաններին ցուցադրելով։ Նա պնդում էր, որ դա աշխատել էր, և «Կոկա-կոլայի» վաճառքի մակարդակն այդ կինոթատրոններում բարձրացել էր, սակայն հետազոտողները երկար ժամանակ կասկածի տակ էին առնում դրա արդյունավետությունը։ Ավելի ուշ Նիդերլանդների գիտահետազոտական կազմակերպությունը փորձ անցկացրեց, որը հաստատեց, որ ենթագիտակցական հաղորդագրությունն իրականում աշխատում է։
Հետազոտության ընթացքում կամավորներին ներկայացրել են «խմել» և «ծարավ» ենթագիտակցական հաղորդագրությունները, այնուհետև փորձել են գնահատել՝ որքան է հավանականությունը, որ կամավորները խմիչք կընդունեն։ Գիտափորձի արդյունքում հաստատվել է, որ ենթագիտակցական հաղորդագրությունն իրականում աշխատում է։

Որքան խելացի է մարդ ինքն իրեն համարում, այնքան ավելի հեշտ է վստահում այնպիսի աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվությանը, որոնք որոշակի հեղինակություն ունեն։ Այդ իսկ պատճառով մարդկանց խաբելը շատ հեշտ է, եթե որոշակի փաստերի մասին էկրաններից խոսի որևէ «պրոֆեսոր», «բժիշկ», «հոգևորական» կամ «մասնագետ»։
Սոցիալական հոգեբան Ստիվեն Գրինսպենը համոզված է, որ յուրաքանչյուր մարդու ինտելեկտը մեծապես ազդեցության է ենթարկվում սոցիալական ճնշումների պատճառով։ Եթե շատ մարդիկ են որևէ մեկին «հեղինակություն» համարում, ապա հավանականությունը մեծ է, որ մենք նույնպես նրան հեղինակություն կհամարենք։
Մարդկանց վստահությունը շահելու մեկ այլ արդյունավետ միջոց է նրանց հավատացնելը, որ նոր տեղեկատվությունը կամ նոր գաղափարին աջակցելը կօգնի նրանց ավելի հարուստ լինել։

2012թ.-ին «NeYwrok Times»-ի դիտորդ Էրոլ Մորիսը ապացուցեց, որ մարդիկ միտված են ավելի շատ վստահել այն տեղեկատվությանը, որը նրանց տեքստի ձևով է հասնում որակյալ տառատեսակով։ Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն ձեռագիրն ու տպագիր տառատեսակն իսկապես ազդում են այն բանի վրա, թե արդյոք մարդիկ կհավատան հաղորդագրությանը, թե՝ ոչ։

Փորձառու մարքետոլոգները և բիզնեսմենները գիտեն, որ գնորդների վարքի վրա կարելի է լրջորեն ազդել՝ պարզապես ինտերիերի պատերը ճիշտ գույնով ներկելով։ Այնպիսի տաք գույները, ինչպիսին են շագանակագույնն ու կարմիրը, ստիպում են մեզ ֆիզիկական մակարդակում մեզ ավելի անվտանգ զգալ։ Եթե այսպիսի պատեր ունեն հիպերմարկետի պատերը, ապա մեծ հավանականություն կա, որ Դուք ավելի շատ բան կգնեք, քան անհրաժեշտ է, կամ առնվազն ավելի շատ ժամանակ կանցկացնեք, քան պլանավորել էիք։
2000թ.-ին Գլազգոյում գիտափորձ անցկացվեց՝ փողոցային սովորական լապտերների լույսը փոխարինելու կապույտ լույս արձակող լապտերներով։ Կապույտ լույսը, ինչպես պնդում են գիտնականները, հանգստացնող ազդեցություն ունի։ Հանցավորության մակարդակն այն վայրերում, որտեղ փոխել էին լապտերները, կտրուկ նվազել էր։ Այս օրինակին հետևեցին ճապոնացիները։ Այստեղ նույնիսկ հաշվարկեցին, որ կապույտ լույսը 9 տոկոսով նվազեցրել է ծանր հանցանքների մակարդակը։
Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ կապույտ լույսերը մետրոյում ու երկաթգծերում նվազեցնում են ինքնասպանությունների մակարդակը։