12:54 , 13 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, թուրք զինծառայողների իրականացրած հատուկ գործողության ընթացքում 11 քուրդ զինյալ է սպանվել։
Քրդերն իրենց հերթին կրակ են բացել թուրք զինվորների ուղղությամբ:
Պարզվել է, որ զինյալները քաղաքում մի շարք շինություններ են ականապատած եղել։