Խաղաոճով նման եմ Կրոսին, Մոդրիչին, Խամեսին. Ֆաբրեգաս


12:32 , 13 նոյեմբեր, 2015

1296054-27913950-640-360Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր կարծիքն է հայտնել, թե արդյոք կարո՞ղ է հարմարվել Մադրիդի «Ռեալ»-ի փիլիսոփայությանը:

«Կհարմարվեմ արդյոք «Ռեալ»-ու՞մ: Չեմ կարող ասել: Այդ հարցը չպետք է ինձ հասցեագրեք:

Կարծում եմ՝ խաղաոճով նման եմ Կրոսին, Մոդրիչին, Խամեսին»,- Goal. Com-ը մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը: