Պայթեց Առողջապահության նախարարի ևս մեկ PR «փուչիկ»


11:53 , 13 նոյեմբեր, 2015

Պայթեց Առողջապահության նախարարի ևս մեկ PR «փուչիկ»: Արդեն շատերին հայտնի սուտի փիառի սիրահար Առողջապահության նախարարը եսիմ որ գրագետի խորհրդով լրատվականների միջոցով մեյդան էր գցել մէ ինֆորմացիա, որ մթոմ ինքը հենց պաշտոնի է անցել, միանգամից աշխատանքից ազատել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական իր կնոջը: Ու դրանից հետո գալիս է մեր քաղաքական գործիչների սուտի փիառի սուտի շարունակություն. մի քանի օգտատերեր (դե բնական է՝ որտեղ աշխատող) միանգամից սկսեցին գովերգել, թե բա տեսեք՝ ինչ տղամարդ ա, թե բա տեսեք՝ ինչ փայլուն մարդ ա, մէ հրաշք, մէ ադամանդ: 
Բայց չէէ, նրա ուրախությունը տևեց շատ կարճ: Առողջապահության նախարարի փիառ-հիասքանչ ինֆորմացիան սլիվ անող կայքն էսօր նորից մի հետաքրքիր սլիվ արեց, համաձայն որի՝ Առողջապահության նախարարի կինն այժմ զբաղեցնում է մէ հրաշք պաշտոն՝ նա «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնություն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում աջակցության ծրագրերի ղեկավարն է, ու, ըստ նույն կայքի, էդ կառույցում շաաատ-շաաատ «փող ա ֆռռում»: 
Հարգելի՛ պարոն նախարար, արդեն ժամանակն է անցնել լուրջ փիառ աշխատանքների, որոնցից մեկն է էն ծննդկանի ու իրա նորածին երեխայի մահվան համար պատասխանատուներին պատժելը կամ առողջապահության որակի բարձրացումը: Վստահեցնում եմ, սրանից լավ ՓԻԱՌ Դուք ու Ձեր թիմը կյանքում չի կարող ապահովի: