Արմեն Աշոտյանը կընդունի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարի կազմակերպման հերթափոխը


11:08 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 13-14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ներկա կգտնվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 13-րդ առաջնությանը, որին կմասնակցի 25 երկրի շուրջ 60 թիմ, այդ թվում` 2015 թվականի Հայաստանի առաջնության մրցանակակիր երեք թիմերը, տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաջորդ տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, լինելով 2016 թվականի աշխարհի առաջնության Կազմկոմիտեի համանախագահը, Թբիլիսիում պաշտոնապ ես կընդունի մրցաշարի կազմակերպման հերթափոխը: