11:01 , 13 նոյեմբեր, 2015
Թուրքիայում իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում, քան կարելի էր պատկերացնել: Եթե թուրքական իշխանությանը չի հաջողվում վերահսկողություն սահմանել երկրի հարավարևելյան նահանգների որոշ քաղաքների վրա, փոխարենը կարողանում են ինֆորմացիոն մեկուսացման մեջ պահել աշխարհին, թե ինչ է կատարվում իրենց երկրում: Ցայտուն օրինակն է Սիլվանը: Միայն անցած գիշերվա ընթացքում թուրքական բանակը տվել է 15 զոհ, որից երեքը՝ սպաներ, խաղաղ բնակչության շրջանում կա 7 զոհ: Վիրավորների թիվն այլևս չի հաշվարկվում: Ինձ համար զարմանալի է, որ 10 օր պարետային ժամի գոտում գտնվող այս քրդաբնակ քաղաքի մասին լռում է միջազգային մեդիադաշտը, նույնքան զարմանալի է, որ լռում է հայկական մեդիադաշտը: Այստեղից միայն կարող եմ ենթադրել, որ մեր մեդիադաշտը, թուրքագետները, վերլուծաբանները բացառապես օգտվում են թուրքական աղբյուրներից, դրա համար այսօր շատ կարևոր իրադարձություններից անտեղյակ է մեր հասարակությունը: Վերջում նշեմ, որ Սիլվանում, ըստ քրդական աղբյուրների, նոյեմբերի 3-ից 10-ը զոհվել է 38 խաղաղ բնակիչ, այս թվի մեջ չեն մտնում PKK-ի զոհերը: