10:36 , 13 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի իշխանություններն այսօր հսկողություն են սահմանել հարևան երկրների հետ սահմաններին։ Այդ վերահսկողությունը կտևի մինչև դեկտեմբերի 13-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկրի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը հայտնել է, որ սահմանների անվտանգության ապահովման հարցում կներառվի 30.000 ոստիկան։
«Նրանց խնդիրը կլինի նոյեմբերի 13-19-ն ընտրովի վերահսկողության իրականացումը, որը ոչ մի կերպ չի սահմանափակի սահմանամերձ բնակիչների տեղաշարժման հնարավորությունները»,- ասել է նախարարը:
Ընդ որում՝ նախարարը հայտնել է, որ սահմանային անցակետերի ամբողջական փակման մասին խոսք լինել չի կարող։ Սահմանների հսկողությունը կտևի ընդամենը 1 ամիս, նպատակն է կանխել երկրի տարածք այնպիսի մարդկանց մուտքը, ովքեր կարող են սպառնալիք ներկայացնել։