Սիրիայում պատերազմի ընթացքում ոչնչացվել են մոտ 300 ճարտարապետական հուշարձաններ


10:20 , 13 նոյեմբեր, 2015

1297083520Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր Սիրիայում գտնվող ավելի քան 10 հազար ճարտարապետական հուշարձաններից մոտ 300-ը ոչնչացվել են՝ հայտարարել է երկրի հնությունների ու թանգարանների հարցերով դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Ադուլքարիմը Figaro-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ մշակութային օբյեկտների ոչնչացման պատճառ են հանդիսանում կառավարական զորքերի ու գրոհայինների միջև մարտերը, ինչպես նաև անօրինական պեղումները։ Նա խոսել է նաև ավերումներևի մասին՝ կապված գաղափարական պայքարի հետ, ինչպես նաև վնասների, որոնք հասցնում է առանց տանիքի մնացած մարդկանց կողմից մշակութային օբյեկտների շուրջ իրականացվող անօրինական շինարարությունը։