Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է


10:12 , 13 նոյեմբեր, 2015

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց էՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ   նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ տեղի ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: