«Հայկական ժամանակ». Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի կոչ անող պատգամավորը մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել


09:40 , 13 նոյեմբեր, 2015

«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, որը սեպտեմբերին հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պետք է պայքարել փողոցում, իր այս հայտարարությունից հետո մեկնել է ԱՄՆ ու չի վերադարձել։
ԲՀԿ-ամերձ շրջանակներում ասում են, թե Խաչատրյանն իբր առողջական որոշ խնդիրներ ունի, և ԱՄՆ-ում գտնվելու պատճառը դա է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։