08:15 , 13 նոյեմբեր, 2015
Բրազիլիայի իշխանությունները հայտնել են 13 մլն դոլարի տուգանքի մասին, որը սահմանվել է գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի դեմ շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության կողմից՝ ծրագրային ապահովման հետ կապված մեքենայությունների պատճառով, որոնց արդյունքում նվազեցվել են մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման ցուցանիշները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով գերատեսչությունը կոնցեռնին է ներկայացրել նաև պահանջ՝ սխալ ծրագրային ապահովմամբ մեքենաների հետկանչի ծրագրի տրամադրման մասին։
Պաշտոնական տվյալներով՝ նման մեքենաների թիվը կազմում է մոտ 17 հազար։
Այդ գումարը առավելագույն թույլատրելին է բրազիլական օրենսդրության շրջանակում։