Բուդապեշտի տներից մեկի պատերի մեջ Հոլոքոստի զոհերի ավելի քան 6.000 ֆորմուլյար է հայտնաբերվել


05:12 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Բուդապեշտում հայտնաբերվել է մոտ 6.300 անձնական քարտ՝ լրացված 1944 թվականին Հունգարիայի հրեաների կողմից, գրում է lenta.ru-ն։

Փաստաթղթերը հայտնաբերվել են Բուդապեշտի կենտրոնում խորհրդարանի շենքի մոտակայքում գտնվող բնակելի տանը՝ վերանորոգման ժամանակ։

«Այդ փաստաթղթերը պատմական արժեք են ներկայացնում: Դրանք կարևոր ժողովրդագրական տվյալներ են պարունակում, ինչպես նաև ֆորմուլյարների տերերի մասին տեղեկություն»,- հայտարարել է Բուդապեշտի քաղաքային արխիվի ղեկավար Իշտվան Կենյերեշը։

Նա նշել է, որ գրանցման թղթերը լավ վիճակում են։

Կենյերեշն, ընդ որում, ընդգծել է, որ փաստաթղթերը վերաբերում են քաղաքի որոշ թաղամասերի և կազմում են նման ֆորմուլյարների ընդհանուր թվի մոտ մեկ երրորդ մասը։ Քաղաքային արխիվի ղեկավարը հայտնել է, որ նա չգիտի, թե ինչպես կարող էին քարտերը հայտնվել չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատերի մեջ։