Բոնդի մասին նոր ֆիլմում պայթյունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում


04:50 , 13 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» 24-րդ ֆիլմի վերջնամասում տեղի ունեցող պայթյունը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահզոր բեմադրական պայթյունը կինոյի պատմության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է համաշխարհային ռեկորդների ժողովածուի կայքում:

Պայթյունի «հեղինակը» հատուկ Էֆեկտների գծով ֆիլմի մասնագետ Քրիս Քորբուլդն Է: Տեսարանը նկարահանվել Է Մարոկոյում: Պայթյունի համար օգտագործվել են ավելի քան 8,4 հազար լիտր վառելանյութ եւ 33 կիլոգրամ պայթանյութ, դրա հզորությունը կազմել Է ավելի քան 68 տոննա տրոտիլային համարժեքով եւ տեւել Է 7,5 վայրկյան:

Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» նոր ֆիլմի պրեմիերան, ֆիլմ, որը նկարահանել Է ռեժիսոր Սեմ Մենդեսը, տեղի Է ունեցել հոկտեմբերի 26-ին Լոնդոնում:

Գլխավոր դերակատարը կրկին Դենիել Քրեյգն Է, որը գերգործակալի դերը խաղում Է 2006 թվականից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: