Քրդերը ԻՊ-ի զինյալներին դուրս են մղել Սինջարից. ԶԼՄ-ներ


03:18 , 13 նոյեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

Քրդական «Փեշմերգա» զինված խմբավորումը հինգշաբթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել է իրաքյան Սինջար քաղաքի վարչական շենքը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով իրաքյան հեռուստաընկերությունը, քրդերն ամերիկյան  ավիացիայի աջակցությամբ այսօր սկսել են հարձակումն ԻՊ-ի դիրքերի վրա Սինջարում:

Լրատվամիջոցների տվյալներով` Սինջարի ազատագրմանն ուղղված գործողությունների սկզբից ի վեր, իրենց հաջողվել է հետ մղել ԻՊ-ի զինյալներին 5 հարակից գյուղից:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր նաև Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից Հալեպի ազատագրման մասին: