Ադրբեջանում դպրոցականը դասարանում կրակել է համադասարանցու վրա


02:53 , 13 նոյեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Ադրբեջանի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանի թիվ 106 դպրոցի 7-րդ դասարանում աշխատանքի դասաժամին Հաջի Ալիեւը (ծնվ. 2003 թ.) ուսուցչին` Հիդայաթ Գուրբանովին պատկանող թուրքական արտադրության Kral Air Rfle տեսակի պնեվմատիկ ատրճանակից կրակել է իր համադասարանցի Մուրադ Նուրզադեի կրծքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, վիրավոր Մուրադ Նուրզադեն անմիջապես տարվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Գարադաղի շրջանի ոստիկանական վարչությունը հաստատել է փաստը` նշելով, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացվում: