02:45 , 13 նոյեմբեր, 2015Միշտ այդպես է եղել. ուղիղ մազերով աղջիկները միշտ նախանձում են գանգրահեր գեղեցկուհիներին, և հակառակը: Ուղիղ մազերով աղջիկներն, ընդամենը մազերը հյուսելով, կարող են մազերին ալիքաձև տեսք հաղորդել:
Իսկ ահա գանգրահերների մոտ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Երբ նրանք ուզում են ուղիղ մազեր ունենալ, ստիպված են լինում օգտագործել տաք արդուկ, վարսահարդարիչ, քիմիական նյութեր, որոնք անում են իրենց գործը, բայց վնասում են մազերը:
Ձեզ ենք առաջարկում գանգուրներն ուղղելու անվնաս միջոց: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:
Ուղիղացնել գանգուրներն առանց արդուկի՞: Այո, դա հնարավոր է:

Լվացեք մազերը և պինդ պոչիկ կապեք:

Այդպես մնացեք մոտավորապես մեկ ժամ: Մազերը դեռ խոնավ կլինեն…

Մի փունջ մազ վերցրեք և ձգեք, ինչպես անում է այս աղջիկը: Մազերն ամրացնելիս Ձեզ կօգնեն հերակալները:

Շարքը շարքի հետևից, և Դուք կունենաք նոր սանրվածք:

Փաթաթեք սրբիչը Ձեր գլխին և պառկեք քնելու:

Երբ արթնանաք, հանեք սրբիչն ու հերակալները և բաց թողեք, արձակեք Ձեր մազերը: Ահա և սպասված արդյունքը:

Տարբերությունն ակնհայտ է:

Տեսանյութում գեղեցկուհին մանրամասն պատմում է Ձեզ այս հնարքի մասին:
Ոչ մի հրաշագործություն, և ամենակարևորը՝ ոչ մի վնաս մազերին: Անհրաժեշտ չէ այս պրոցեդուրան անել ամեն օր: