Լողացող բանտ՝ նախատեսված 800 կալանավորների համար (լուսանկարներ)


01:39 , 13 նոյեմբեր, 2015

Նյու Յորքում գտնվող Վերնոն Սի Բեյնի անվան ուղղիչ կենտրոնը Ռայքերս լճի վրա է տեղակայված: Այն աշխարհի ամենախոշոր բանտային համալիրի մի մասն է: Բեռնանավը, որն իսկական լողացող բանտ է, խարիսխ է նետել Բրոնքսի ափերին:

Լողացող բանտ կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1989-ին: Այն առաջին անգամ գործարկվել է 1992-ին:

Ավելի ուշ` 1995-ին, բանտն այլևս չեն շահագործել հանցագործների բացակայության պատճառով, և այն մոտ 3 տարի դատարկ մնաց, մինչև սկսեցին օգտագործել անչափահաս հանցագործների համար: Միայն 2000-ից այնտեղ սկսեցին պատիժ կրել չափահաս հանցագործները:

Այն նախատեսված է 800 կալանավորների համար, որոնք տեղավորված են 16 ընդհանուր և 100 առանձին խցերում:

1401010159_21401010198_31401010130_41401010124_51401010106_61401010183_71401010127_81401010132_9