Հզոր պայթյուններ Բեյրութում, սպանվել են տասնյակ մարդիկ


14:15 , 13 նոյեմբեր, 2015

Հզոր պայթյուններ Բեյրութում, սպանվել են տասնյակ մարդիկ168.am-ը գրում է.

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային շրջաններից մեկում երկու պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 37 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով լիբանանյան ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ այդ հատվածում հիմնականում բնակվել են շիա մուսուլմաններ: Շրջանը գտնվել է «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչների վերահսկողության ներքո: Այդտեղ է գտնվում նաև պաղեստինցի փախստականների ճամբարը:

Իշխանությունները կարծում են, որ պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Լիբանանի ներքին գործերի նախարար Նուխադ Մաշնուկի խոսքով՝ այդ մարդիկ եղել են շահիդների գոտիներով: