Ինչպես հաշվարկել ապօրինի սպառված էլեկտրաէներգիան


23:47 , 12 նոյեմբեր, 2015

72Elq.am-ը գրում  է.

Գործադիրը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները:

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի հատկացման ընթացակարգերը: Արդյունքում՝ կկրճատվեն պետական և համայնքային մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, ինչը կկրճատի նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններին միացման ժամկետները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ