Ասադի բանակը Հալեպի նահանգում զինյալներին դուրս է մղել Ալ-Խադեր քաղաքից


23:15 , 12 նոյեմբեր, 2015

siriya_armiyaԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակն ու նրան դաշնակից զորամիավորումները նոյեմբերի 12-ին կարողացել են Հալեպի նահանգում ազատագրել Ալ-Խադեր քաղաքը։ Այդ մասին հայտնում է Սիրիական պետական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրը։

Զինյալները լքել են այդ քաղաքը, երբ Սիրիայի կառավարական բանակը մուտք է գործել այնտեղ։ Զինյալները նախապես ամրություններ են կառուցել քաղաքում, որը կառավարական բանակի ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալների գրոհներին ենթարկվել է նախորդ ամսից։ Քաղաքի ազատագրումը Հալեպի նահանգում կառավարական բանակի ձեռնարկած մասշտաբային հարձակման բաղկացուցիչ մասն է։