Կոնտեն կարող է վերադանալ Թուրին


22:26 , 12 նոյեմբեր, 2015

Կոնտեն կարող է վերադանալ Թուրին168.am-ը գրում է.

Football Italia-ն հայտնում է, որ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 2016 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո կարող է վերադառնալ ակումբային աշխատանքի: 46-ամյա մասնագետը կարող է կրկին գլխավորել «Յուվենթուսը»:

Թուրինյան ակումբի ներկայիս գլխավոր մարիզչ Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը, քանի որ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ ցանկանում է աշխատել Անգլիայում:

Մարզական մամուլը քննարկում է նաևԿոնտեի՝ «Միլան» գնալու հավանականությունը: Բայց դա հնարավոր կլինի, եթե Սինիշա Միխայլովիչի գլխավորությամբ թիմը չկարողանա որակավորվել Չեմպիոնների լիգայի համար: