21:46 , 12 նոյեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
«Հիմնական անդրադարձը եղել է Սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը», – այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հավաստիացրեց, որ ԼՂ ժողովուրդն ինքն է իր ճակատագրի որոշողը, ուստի խնդրեց ոչ հավաստի , ստահոդ լուրերին մեծ նշանակություն չտալ: «Որևէ նոր որոշում չկա, ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի, իսկ խնդիրը պետք է ունենա միայն խաղաղ լուծում, սա ՀՀԿ պաշտոնական հայտարարությունն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ