21:15 , 12 նոյեմբեր, 2015
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Պիկրիա Չիխրաձեն պնդում է, որ նախագահական նստավայրի հարցը փակված է և չի քննարկվում։ Ավելին, նա վստահեցրել է, որ հաջորդ նախագահները նույնպես իրենց աշխատանքը կշարունակեն գործող նստավայրում։
Չիխրաձեն ընդգծել է, որ Վրաստանի իշխանություններին վաղուց հայտնի է նախագահական նստավայրի հարցում Մարգվելաշվիլիի որոշումը և չի հասկանում, թե ինչի համար են այդ թեմայի շուրջ անվերջ խոսակցությունները։ Չիխրաձեն չի բացառել, որ այդ հարցը Բիձինա Իվանիշվիլիի համար սկզբունքային է դարձել անձնական պատճառներով։
Նրա խոսքերով՝ Գեորգի Մարգվելաշվիլին ի տարբերություն նախկին բոլոր նախագահների, կուսակցական ֆիգուր է և փորձում է նախագահ լինել բոլորի համար։ Չիխրաձեն ընդգծել է, որ երկրի նախագահը պատրաստ է ապահովել իշխող թիմի ու ընդդիմության միջև երկխոսությունը, նախընտրական միջավայրի բարելավման համար։
Հիշեցնենք, որ սրանից առաջ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառուցած նախագահական նստավայրից վտարել Վրաստանի գործող նախագահին։