19:42 , 12 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Նոյեմբերի 8-ին ադրբեջանցիների կողմից ձերբակալված եւ այսօր հայրենիք վերադարձած 73-ամյա Լուսինե Աբովյանը պատմել է, որ հառակորդի կողմում է հայտնվել մառախուղի պատճառով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Կոթի բնակիչները՝ համագյուղացիները:
Նա հայրենիք վերադառնալով` միանգամից տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն: Լուսիկ տատը ասել է նաեւ, որ իրեն վատ չեն վերբերվել, բռնության չեն ենթարկել: Անգամ հաց են տվել ուտելու, բայց նա չի կերել:
Համագյուղացիների պատմելով` Լուսիկ տատը միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ եւ համարձակությամբ եւ հայրենիք վերադառնալուց հետո էլ նախկինի նման առույգ է եղել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանը 4 երեխաների մայր է: Երեխաները առանձնացած են, մի որդին էլ մոտ 20 տարի է, ինչ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան գյուղի բնակիչ, 73-ամյա Լուսինե Ղուկասի Աբովյանին:
Այդ մասին տեղեկացրել էր report.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը: Ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ Լ. Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Ղազախի շրջանի ուղղությամբ: Նոյեմբերի 8-ին սահմանը հատած և Ադրբեջանի Ղազախի շրջանում հայտնված Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսինե Աբովյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ այսօր վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին նշված է ԿԽՄԿ պաշտոնական կայքում: Հայրենադարձումը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Հիւշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել էին Լ. Աբովյանին: Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: