13:52 , 13 նոյեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության նախագահ Յոզեֆ Բլատերը դուրս է գրվել հիվանդանոցից:
Այս մասին գրում է Reuters-ը: Բլատերին հիվանդանոց էին տեղափոխել սթրեսի եւ նյարդային վիճակի պատճառով: ՖԻՖԱ-ի 79-ամյա ղեկավարին հոկտեմբերի սկզբին 90 օրով հեռացրել էին պարտականությունների կատարումից: Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է վարում Բլատերի դեմ գողության և քրեական անփութության կասկածանքով: Նա, մասնավորապես, մեղադրվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական վճարումներ կատարելու համար:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին: