Կահիրեում հարձակվել են եկեղեցու վրա


19:09 , 12 նոյեմբեր, 2015

kahireAraratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր՝ նոյեմբերի 12-ին, եկեղեցու վրա զինված հարձակման պատճառով ոստիկանության սպա է վիրավորվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ 3 անհայտ անձ Գիզայի բուրգերի թաղամասում մոտոցիկլերով մոտեցել են անգլիկան եկեղեցուն ու կրակ բացել մուտքի մոտ հսկող ոստիկանների վրա։ Ներկայումս թաղամասը շղթայված է, եկեղեցու շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հանցագործներին որոնում են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։