Միայնակ աղջիկներն ավելի շատ են սոցկայքերում անում ԴԱ


19:08 , 12 նոյեմբեր, 2015

Ավստրալիայի` Չարլզ Սթերթի անվան պետական համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ միայնակ աղջիկներն ավելի հաճախ են իրենց անձնական կյանքի մասին տեղեկություններ տեղադրում Facebook-ում:

Ուսումնասիրված 616 էջերի կեսի տիրուհիները միայնակ լինելու մասին խոստովանել են հենց իրենց էջի պատին:

«Տրամաբանական է ենթադրել, որ իրենց միայնակ զգացող մարդիկ ավելի մեծ տեղեկություններ են նշում իրենց մասին: Նրանք ցանկանում են հեշտացնել իրենց հետ շփում նախաձեռնելու հնարավորությունն այլ օգտատերերի համար, ովքեր կարող են օգնել իրենց հաղթահարել միայնակության զգացողությունը»,- ասել է հետազոտողներից մեկը: