Հայ հայտնիների այս շաբաթվա ստացված ու չստացված կերպարները (Ֆոտոշարք)


21:33 , 12 նոյեմբեր, 2015

новый коллажWnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել  հայ հայտնիների  շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները  պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր – շարքում: Եվ այսպես, այս անգամ սկսենք + ցանկից

+ ցանկ.Ստացված կերպարներ  

Աննա Գրիգորյանը մեր կարծիքով հավակնում է դառնալ երիտասարդ ամենաոճային դերասանուհին: Թրենդային մոխրագույն և դեղին գույների համարդությունը և ոչ պակաս թրենդային մանուշակագույն շրթներկը Աննային տալիս են սուպեր նորաձև տեսք: Մենք ասում ենք ԱՅՈ: 

Մայա Պողոսյանը հիանալի կերպով ցույց է տալիս, թե ինչպես լինել սեքսուալ,  միևնույն ժամանակ էժանագին ու վուլգար չլինելով:  Մայայի էլեգանտ սեքսուալությանը մենք ասում ենք ԱՅՈ: 

Գոհար Գասպարյանի այս կերպարը լավն է. նորաձև զամշե ժիլետ և 70-ականների հոլիդեյ : Թեպետ մոտ ապագայում այսպիսի  համադրությունը կդառնա բավական տարածված, բայց հիմա մենք Գոհարի այս կերպարին ասում ենք Այո:  

Իվետա Մուկուչյանի շատ հարմարավետ և ոճային կերպարին մենք ասում ենք Այո:  

Եվս մեկ երգչուհի, ով նախընտրում է հարմարավետությունը: Աստղիկ Սաֆարյանի ոճային համադրությանը մենք ասում ենք Այո:

– շարք. Չստացված կերպարներ  

Մերի Մակարյանը կրկին մեր – շարքում է : Մենք իսկապես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրա հետ եթերում աշխատող ոճաբաններին, որովհետև այն, ինչ նա ընտրում է ինքնուրույն վատ է: Մերի Մակարյանի կառուցվաքին չհամապատասխանող ջինսե տաբատին, որից դուրս է ցցվել iPhone-ը, ծաղկազարդ բլուզին ու դրա հետ չհամապատասխանող վզնոցին մենք ասում ենք ՈՉ: 

Ինչ է սա: Մեզ իսկապես հետաքրքրում է ինչն է մոտիվացրել Հռիփսիմե Հակոբյանին այսպիսի ընտրություն անել: Միգուցե նա իր ողջ տեսքով ուզում է ասել. Երբեք այսպես չանեք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ