Խավարասերների ծնոտները 5 անգամ ուժեղ են մարդու ծնոտից. գիտնականներ


20:33 , 12 նոյեմբեր, 2015

pic_ab94d046c9551b0b87f978afe66118d5Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները հետազոտել են ամերիկյան խավարասերներին (Periplaneta americana) և եկել են այն եզրակացության, որ այդ միջատի կծելու ուժը 50 անգամ ավելին է, քան ենթադրում է նրանց մարմնի քաշը։ Կամ էլ այն 5 անգամ ավելին է, քան մարդու պարագայում է։

Այդ մասին նշված է PLOS ONE գիտական պարբերականում հրապարակված հոդվածում։ Երբ միջատները բախվումեն պինդ նյութերի, նրանք ակտիվացնում են ծնոտներում գտնվող մկանային թելերը, որոնք բավական դանդաղ կրճատվում են։ Հենց դա էլ խավարասերին հնարավորություն է տալիս ստեղծել «ուժային ազդակ», ինչի միջոցով նրա համար խնդիր չեն դառնում անգամ ամուր մակերևույթները, օրինակ՝ փայտը։ Գիտնականները նման եզրահանգման են եկել կծած մոտ 300 հետք ուսումնասիրելուց հետո։