Քրդերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Սինջարի վարչակազմի շենքը. ԶԼՄ-ներ


17:52 , 12 նոյեմբեր, 2015

rus144481228196Քրդական «փեշմերգի» (քրդական զինված ստորաբաժանումներ) մարտիկները հինգշաբթի ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են Իրաքում Սինջար քաղաքի վարչակազմի շենքը: Այս մասին հայտնում է Al Sumar հեռուստաալիքը:

Ավելի վաղ քրդերը վերահսկողության տակ էին վերցրել Սինջարից արևմուտք ընկած մայրուղու հատվածը, որը միացնում է Սիրիան և Իրաքը, և որն իսլամիստներն օգտագործել են զենքի փոխադրման համար:

Միաժամանակ, քուրդ մարտիկները շարունակում են նոր թաղամասեր ազատագրել բնակավայրում հրետանու կիրառմամբ: Քրդական ուժերի կազմում կա 7.000 մարտիկ: