Ծննդաբերել նորմա՞լ եղանակով, թե՞ ընտրել առանց ցավերի՝ կեսարյանով տարբերակը. քննարկում են բժիշկներն ու մայրերը


17:01 , 13 դեկտեմբեր, 2012

Առողջ փոքրիկ ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Սակայն երբ մոտենում է ծննդաբերության ժամանակը, շատ կանայք սկսում են վախենալ ծննդաբերության ցավերից և երեխային լույս աշխարհ են բերում կեսարյան հատման միջոցով: Որքանո՞վ է այս եղանակն անվտանգ, թե՛ կնոջ և թե՛ երեխայի համար:  Տաղավարում են  Անի Քոչարն ու հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը: Հանրապետության գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը պնդում է, որ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատումը փրկություն է համարվում երեխայի ու մոր համար: Այսօր այս շատ անձնական, սակայն միաժամանակ շատ ընդհանուր հարցը «Ազատ գոտու» քննարկման թեման է: