20:30 , 12 նոյեմբեր, 2015Կարելի է համարձակորեն պնդել, որ հակաուտոպիան մարդկությանը զգուշացնող ժանր է։ Մեր առջև մի աշխարհ է, որում ինչ-որ բան սխալ ուղով է ընթանում, և պայծառ ապագայի փոխարեն ամենուր պատերազմներ ու հիվանդություններ են։
Ձեզ ենք ներկայացնում լավագույն հակաուտոպիական ֆիլմերը, որոնք ունակ են փոխելու Ձեր գիտակցությունը և ստիպելու մտածել՝ արդյո՞ք ճիշտ ուղղությամբ եք ընթանում։
Blade Runner

Լոս Անջելես, 2019թ․: Մռայլ ու խիստ ապագա, մշտական անձրևներ ու արևի փոխարեն նեոնային լույս։ Դետեկտիվ Ռիկ Դեկարդը պետք է գտնի կիբորգների մի խումբ, որոնք փախուստի են դիմել հեռավոր գաղութից ու հասել մինչև մեր մոլորակ։ Խնդիրը կայանում է նրանում, որ կիբորգներն իրական մարդկանց տեսք ունեն, այդ իսկ պատճառով նրանց գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Թվում է՝ սյուժեն այնքան էլ բարդ չէ, սակայն այն մտածելու տեղիք է տալիս, թե ինչն է մեզ մարդ դարձնում։
Twelve Monkeys

Թերի Գիլիամը ֆիլմեր է նկարահանում իր սեփական յուրօրինակ ոճով։ Դրանք հետաքրքիր է դիտել, նույնիսկ եթե այնքան էլ դուր չեն գալիս։ Սյուրռեալիստական այս ֆիլմը հենց այդպիսին է։ Մի՛ կարծեք, թե հեքիաթի մեջ եք հայտնվելու։ Ռեժիսորը մեզ ուղարկում է զարմանալի մի աշխարհ, որտեղ հնարավոր է դեպի ապագա, այնուհետև հետ՝ անցյալ տեղափոխվելը, որտեղ խելագարները հանճարեղ մարդիկ են։ Այստեղ այն, ինչ մենք կարծում էինք, թե մեծ գաղտնիք է կամ դավադրություն, պարզ մեկնություն ունեն։ Յուրահատուկ ֆիլմն իր արժանի տեղն է գրավում համաշխարհային կինեմատոգրաֆիայում։
The Matrix

Ֆիլմը, որը 1999թ․-ին իսկական սենսացիա էր, ակտուալ է և այսօր։ Այն խորը գաղափար ունի և ցույց է տալիս մարդկանց ու ռոբոտների միջև տարբերությունը։ Որքան էլ տխուր լինի իրավիճակը, որքան էլ հաջողության շանսերը փոքր լինեն, և որքան էլ բարձր լինի ճշմարտության գինն ու պատասխանատվությունը, եթե այն արժանի է պայքարելու համար, ուրեմն մենք կպայքարենք։
Brazil

Եվս մեկ հակաուտոպիական ֆիլմ-գլուխգործոց Տերրի Գիլիամից։ Երգիծական-աբսուրդային կինոնկարը ցույց է տալիս բռնատիրական աբստրակտ աշխարհը, որն աղտոտված է բյուրոկրատիայով։ Սեմ Լաուրին սովորական քարտուղար է՝ հազարավորներից մեկը։ Միակ տարբերությունն այն է, որ նա երազներ է տեսնում, իրեն շրջապատող իրականությունից տարբերվող ինչ-որ ավելի մեծ մի բանի մասին երազներ։ Մի անգամ նա մի աղջկա է հանդիպում, ում մշտապես տեսնում է իր երազներում։ Որպեսզի կրկին հանդիպի աղջկան, նա որոշում է փոխել աշխատանքը։
Gattaca

Բարի գալուստ Գատակա՝ ապագայի կատարյալ աշխարհ։ Այստեղ բոլորը գենետիկորեն նախագծված են, և տխուր ճակատագիր է սպասում նրանց, ովքեր սիրո արդյունքում են ծնվել և ոչ թե լաբորատորիայում։ Այդպիսին է նաև Վինսենթ Ֆրիմանի ճակատագիրը՝ երիտասարդ, ով ծննդյան ժամանակ ստացել է «ոչ պիտանի» պիտակը։
Minority Report

2054թ․։ Աշխարհում այլևս ոչ ոքի չեն սպանում, քանի որ այժմ կարելի է կանխատեսել ու կանխել դա։ Մարդասպաններն ազատազրկվում են հանցանքի համար՝ չհասցնելով կատարել այն։ Ջոն Անդերտոնը գլխավորում է հանցագործությունների կանխարգելման ջոկատը, որը հաշված րոպեների ընթացքում հայտնաբերում ու չեզոքացնում է հանցագործին։ Սակայն տեղի է ունեցել անկանխատեսելին. հայտարարվել է հաջորդ մարդասպանի անունը՝ Ջոն Անդերտոն։ Եվ նրան միայն մի բան է մնում. փախչել։
The Island

Լինքոլն 6-Էխոն առաջին հայացքից ուտոպիական, սակայն 21-րդ դարի կեսի մանրակրկտորեն հսկվող բնակավայրի բնակիչ է։ Ինչպես և այս կառավարվող վայրի մյուս բնակիչները, Լինքոլնը հույս ունի այն մարդկանցից մեկը լինել, ում կուղարկեն կղզի՝ իբր մոլորակի վերջին չաղտոտված վայրը։ Սակայն շուտով Լինքոլնը բացահայտում է, որ իր գոյության հետ կապված ամեն ինչ սուտ է։
Mad Max: Fury Road

Մոլորակի վրա սկսված նավթային ճգնաժամի մասին հին պատմության շարունակությունը։ Այն քաոսի է վերածվել, և այժմ Երկրի ողջ տարածքում վխտում են ավազակախմբերը, որոնք պատրաստ են կտոր-կտոր անել յուրաքանչյուրին մի կաթիլ նավթի համար։
Նույնիսկ եթե մնացած մասերը չեք տեսել, այս ֆիլմը պետք է անպայման նայել, որպեսզի զգաք էկրանից կինէսթետիկ էներգիան, տեսնեք, թե որքան գեղեցիկ է արևի լույսն ու գիշերվա մթնշաղը Նամիբիայի անապատում և համոզվեք, որ Շարլիզ Թերոնն արժանի է իր բարձր հոնորարներին։
⑨ V նշանակում է Վենդետա
V for Vendetta

Այլընտրանքային ապագա։ Անգլիայում անհայտ վիրուսի պատճառով բռնկված սարսափելի համաճարակից հետո, որը երկիրը քաոսի է վերածել, դաժան բռնապետություն է սահմանվել իր բոլոր հետևանքներով. պարեկային ժամ, կուսակցության բացարձակ իշխանություն հասարակ մարդկանց նկատմամբ և, իհարկե, ամեն անկյունում հարյուրավոր տեղեկատուներ։ Մի անգամ գիշերը Լոնդոնում հայտնվում է ազատության համար պայքարող մեկը, ով հայտնի է որպես V, ով սկսում է պարտիզանական պայքար մղել ռեժիմի դեմ՝ բնակչությանն իրենցից խլված ազատությունը վերադարձնելու համար։
Equilibrium

Երկրի վրա այլևս պատերազմներ չկան, ամենուր կարգ ու կանոն ու անգործություն է։ Մարդկությանը խաղաղ վիճակում պահելու համար որոշվել է չեղյալ հայտարարել բոլոր զգացմունքները։ Մարդիկ հաբեր են ընդունում ու ապրում են ռոբոտների նման։ Սակայն արդյո՞ք աշխարհը դրանից պակաս դաժան է դարձել։ Ժանրի իսկական գլուխգործոց, Կուրտ Ուիմերի կուլտային ստեղծագործությունը, որը մինչ այժմ համարվում է լավագույն ռեժիսորական աշխատանքը։