«Բեշիքթաշը» բանակցե՞լ է Օզբիլիզի հետ


16:46 , 12 նոյեմբեր, 2015

47206Araratnews.am-ը գրում է.

Թուրքական Fotomac կայքի հաղորդմամբ` թուրքական «Բեշիքթաշը» բանակցություններ է անցկացրել Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզի հետ: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:

Համաձայն աղբյուրի` բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում Եվրոպայի լիգայի «Լոկոմոտիվ» – «Բեշիքթաշ» խաղից առաջ:

Նշվում է, որ, եթե Օզբիլիզը տեղափոխվի «Բեշիքթաշ», ապա տրանսֆերը կկազմի 3,5 մլն եվրո: