16:35 , 12 նոյեմբեր, 2015
Մի քիչ պառլամենտ նայեցի, զահլես գնաց: Ես մի բան չեմ հասկանում: Ինչո՞ւմ է կայանում պարոն Տերտերյանի աշխատանքը, ինչի՞ է նա իր պաշտոնում: Ո՞րն է նրա ֆունկցիան։
Ասում եմ՝ կարող ա՞ ձերոնցից ա, չեք ուզում հանած լինեք գործից:
Ախր մի մարդ, ով արդեն մոտ 5 տարի ա՝ մի գործով ա զբաղված, որն էլ հանրաքվեով չկարողացաք անցկացնեք, հիմա էլ փորձում եք օրենքով անցկացնել, բա էլ իրա ներկայությունն ինչի ա՞ պետք: Ախր Շարմազանովն իրանից լավ ա տեղեկացված հարցից: Իսկ գիտե՞ք՝ Տերտերյանի ամենամեծ հիմնավորումը որն ա համայնքների խոշորացման պարտադիր լինելու համար։ Ասում ա՝ համայնքների խոշորացումն այլընտրանք չունի:ՃՃ Երևի էդ ինքն ա որոշել, մեկ էլ իրան աշխատանքից չազատողը:ՃՃ Տո, այ ալամեզո, մի 5 տարի ա՝ մի բանի վրա ես մենակ աշխատում, գոնե էդ 5 տարում չկարողացա՞ր մի տրամաբանական հիմնավորում մտածես:
Ախր մի հարց տամ էլի.
Կարող ա՞ իրան պահում ենք, որ գա, ԱԺ ամբիոնի մոտ կանգնի ու գրած տեքստեր կարդա ու գնա տուն, վե՞րջ, դրա համար աշխատավարձ ա՞ ստանում, պադավատ ու վարորդ ունի՞ ու էն մնացածն էլի...
Ես չեմ հասկանում՝ էդ ՏԿԱԻՆ-ում նենց բարդակ ա, որ իրանց առաջին փոխնախարարը մի գործ ա անում, էն էլ սարսափելի վատ, բայց ինքն էդ պաշտոնին ա։
Ասում եմ՝ կարող ա՞ լաաավ «մեջք» ունի, դրա համար ա մնացել (Հայաստանում դա մոդա ա էլի):
Հարգելի՛ պարոն վարչապետ,
Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք էլ եք համաձայն իմ հետ, որ Վաչե Տերտերյանն անիմաստ է զբաղեցնում իր պաշտոնն ու ի պաշտոնե ոչինչ չի անում՝ հայ ազգի կյանքի բարելավման հետ կապված: Խնդրում եմ Ձեզ, մի՛ վատնեք մեր բյուջեն անտեղի ու ազատենք նրան իր պաշտոնից՝ ավելի հասուն, աշխատասեր ու պարկեշտ պաշտոնյայով փոխարինելով:
Հուսամ՝ չեք մերժի ինձ, քանի որ ես հստակ պատճառը ներկայացնում եմ. նրա ՕԳԳ-ն զրո է: