Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում


16:27 , 12 նոյեմբեր, 2015

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը

Ավելի վաղ էլ դիվանագետը տեղեկացրել էր, որ հակամարտության կարգավորման հարցով հանդիպում են ունեցել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: