Ես հիմա ասում եմ` եթեր կա, ոչ մեկ, ոչ մի բան չի մոնտաժում. Քոչարյանը` Զուրաբյանին


16:32 , 12 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում «Այո և ոչ» ռեալիթի շոուի հաղորդավար Կարեն Քոչարյանը այսօր արձագանքել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` շոուի վերաբերյալ քննադատությանը և հայտարարություններին, թե ընդդիմությանը եթեր չի տրամադրվում:

Հիշեցնենք` Զուրաբյանը հայտարարել էր, թե «ի՞նչ է, մենք տառակա՞ն ենք, որ բանկայի մեջ դնեն ու վերևից նայեն»:

Այս հայտարարությունը Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել, ասելով. «Ես չեմ մեկնաբանի իրենց ասածները, իրենք նորից եմ ասում՝ ասել են, որ փայլուն գաղափար է, բայց մենք չենք մասնակցի: Մնացածը, հիմա ով բանկայի ու տառականի հետ իրեն կհամեմատի, ես ինձ թույլ չեմ տա ուրևիցե մեկի ասածը հիմա ասել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ