16:12 , 12 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցնում է. դպրոցների տարածքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ չի իրականացվում, ինչի մասին բարձրաձայնել էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը:
«Ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում, չեմ հետևում ՀԱԿ-ի տարածքային կառույցների գործունեությանը, բայց շնորհակալ կլինեմ, եթե նման ահազանգերը փաստարկված լինեն տեսա կամ ձայնագրություններով: Այն ժամանակ կունենանք լուրջ հիմքեր խնդրով զբաղվելու»,- ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, ապա հորդորեց. «Ուստի կխնդրեմ այդ և մնացած դեպքերում մեզ տեղեկացնել՝ համապատասխան նյութեր կցելով»: