15:04 , 12 նոյեմբեր, 2015Life.panorama.am-ը գրում է.
Այսօր Լայանան տոնում է իր ծննդյան օրը, երգչուհին դարձավ 30 տարեկան:
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ՝ տեղեկանալու համար, թե ինչպե՞ս է եգչուհին անցկացնելու իր տոնական օրը: Ի դեպ, Լայանան մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ օրվա հետ կապված իր զգացողություններով:
Լայանան պատմեց, որ վերջին տարիներին ուղիղ կեսգիշերին միեւնույն հերթականությամբ է շնորհավորանքներ ստանում.
«Ամեն տարի կարծես թե նույն կերպ է լինում՝ ուղիղ կեսգիշերին ամուսինս է շնորհավորում, ընդ որում, որպես կանոն նա շնորհավորում է ինձ հեռախոսով, քանի որ ես աշխատանքի վայրում եմ լինում: Նրանից անմիջապես հետո ինձ են շնորհավորում ընկերներս, ովքեր ինձ հետ միասին աշխատում են, իսկ իրենցից հետո էլ արդեն շարունակվում են մյուսների շնորհավորանքները»,- պատմեց երգչուհին:
Լայանան նկատեց, որ դեռ նվերվեր չի հասցրել ստանալ, բացառությամբ սկեսուր-մայրիկի. «Իհարկե, այսօր ինձ հարազատ մարդկանցից նվերներ կստանամ, բայց պետք է նկատեմ, որ վերջին տարիներին առաջինը ինձ նվեր է տալիս ամուսնուս մայրը եւ այս տարի էլ արդեն նրանից ստացել եմ շատ գեղեցիկ մի նվեր, որի համար շնորհակալ եմ»,- նշեց նա:
Երգչուհին պատմեց նաեւ, որ այս շրջանում բնակարանի տեղափոխման հետ կապված խառնաշփոթի մեջ է, ուստի մեծ խնջույք չի կազմակերպի, փոխարենը ամուսնու եւ ընկերների հետ երեկոն միասին կանցկացնեն: Հետաքրքրվելով, թե տոնական տորթի մոմերը փչելիս երազանք պահելո՞ւ է արդյոք, Լայանան պատասխանեց. «Վերջերս եմ վերադարձել Լիբանանից, որտեղ շատ բուռն համերգներ ունեցանք, եւ պետք է ասեմ, որ մտքերս դեռեւս խառն են, թեպետ տոնական տորթի մոմերը փչելիս հաստատ երազանք կպահեմ, չէ, որ դա ասես բոլորիցս անկախ է լինում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ