13:50 , 12 նոյեմբեր, 2015«Ձեր լավագույն առավոտը սկսվում է ATV-ի եթերում». ահա այս գաղափարն է որդեգրել հեռուստաընկերությունը և պատրաստ է յուրաքանչյուր առավոտ բարձր պահել իր հեռուստադիտողի տրամադրությունը: Blognews.am-ի հետ զրույցում առավոտյան ծրագրի ռեժիսոր Իզաբելան նշեց. «Սա նոր ֆորմատ է, որի ընթացքում բացակայում են հաղորդավարները, փոխարենը մենք մարդկանց բարձր տրամադրություն ենք պարգևելու»:
Նա նաև նշեց, որ ծրագիրը բաղկացած է լինելու տարբեր բաժիններից. «Սկզբում ցույց կտանք երեխաների համար մուլտֆիլմ, օրվա լուրերը կներկայացնենք, դրան ամենաորակյալ երաժշտություն բաժինն է հաջորդում, այնուհետև նորաձևության էջն է, որի ընթացքում ցույց ենք տալիս, թե նորաձևությունն ինչ փոփոխությունների է ենթարկվել, ունենք նաև մարմնամարզության էջ, երբ մարդիկ կարող են կատարել ցուցադրվող վարժությունները, կա նաև խոհանոց էջը, որի ընթացքում ներկայացնում ենք հեշտ և արագ պատրաստվող բաղադրատոմսերը: Կլինի նաև օրվա աստղագուշակը, տարադրամի փոխարժեքը, և ամենակարևորն այն է, որ հաղորդման ժամանակ ներկայացնում ենք, թե որ փողոցներն են խցանված»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի