Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել տարբեր անձանցից


13:40 , 12 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեում տարվող քննության շրջանակներում տարբեր անձանցից վերցվել են բացատրություններ, որոնց բովանդակությունը հրապարակման ենթակա չէ, այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

«Արդյունքների մասին տեղեկատվություն կկտրամադրվի լրացուցիչ, այլ մանրամասներն այս փուլում հրապարակման ենթակա չեն»,– փոխանցեցին ՀՔԾ–ից:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտե ահազանգ էր ստացվել, որ Երևանի հյուրանոցային  համալիրներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Մութաֆյանի դին։