Կառավարության առաջարկով կգումարվի ևս մեկ ԱԺ արտահերթ նիստ


12:59 , 12 նոյեմբեր, 2015
ՀՀ կառավարության առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընթացող  արտահերթ նիստի ավարտից ամիջապես հետո  կգումարվի ևս մեկ արտահերթ նիստ: 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի նիստում նշեց, որ օրակարգում կընդգրկվի երկու հարց՝ բիզնես գործընթացների կարգավորման վերաբերյալ: