Տուլայի վթարից զոհվածներին կտրամադրվի 1,5 մլն դրամ


12:34 , 12 նոյեմբեր, 2015

TulaAraratnews.am-ը գրում է.

Կառավարությունն այսօրվա նիստում 50 մլն դրամ հատկացրեց Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ Տուլայում վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածներին եւ զոհերի ընտանիքներին փոխհատուցելու համար:

Որոշվեց յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին հատկացնել 1.5 մլն դրամ, ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին 500 հազարական դրամ գումար:

Նախարարի տեղեկացմամբ` Կառավարությունը հուղարկավորության համար անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, ինչպես նաեւ կհոգա ՌԴ-ում բուժվող քաղաքացիների Հայաստան վերդառնալու ծախսերը: