Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի 2 քաղաքացիներ՝ ոսկերչական սրահի կողոպուտի կասկածանքով


11:44 , 12 նոյեմբեր, 2015

ograb1Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի 2 քաղաքացիների և Մոսկվայի բնակչի՝ ոսկերչական սրահից 1 մլն ռուբլու գողության կասկածանքով: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի մայրաքաղաքի հարցերով ՆԳՆ Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Գալիակբերովին:

«ՌԴ ՔՕ 161-րդ հոդվածով («կողոպուտ») հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները տվյալ հանցագործության իրագործման կասկածանքով ձերբակալել են Հայաստանի 2 քաղաքացու և Մոսկվայի 1 բնակչի՝ 24-26 տարեկան: Խուզարկությունների ընթացքում նրանցից բռնագրավվել է գողացված թանկարժեք զարդերի մի մասը, նաև ոսկյա իրերը գրավատուն հանձնելու վերաբերյալ անդորրագրեր»,- նշել է Գալիակբերովը:

Նրա խոսքով՝ ստուգվում է կասկածյալների մասնակցությունը համանման այլ հանցագործությունների: