10:45 , 12 նոյեմբեր, 2015
Չիլիի Ատակամա անապատում սկսվել է աշխարհում ամենամեծ՝ Մագելանի հսկայական աստղադիտակի (GMT) կառուցումը: Չորեքշաբթի առաջին քարի տեղադրման արարողությանը մասնակցել է երկրի նախագահ Միշել Բաչելետը՝ հայտնում է TASS-ը:
Աստղադիտակի գլխավոր հայելու տրամագիծը 25.4 մետր է: Այն թույլ կտա ստանալ 10 անգամ ավելի հստակ պատկեր, քան ստանում է տիեզերական «Հաբլ» հեռադիտակը: GMT-ն պաշտպանված կլինի 22 հարկանի շենքի բարձրությամբ գմբեթով:
Ատակամայում արդեն տեղակայված են մի քանի աստղադիտարաններ: Իր չորային եղանակի շնորհիվ բարձրավանդակը հիանալի վայր է տիեզերական դիտարկումների համար: